Blogger Templates

пятница, 29 августа 2014 г.

Անժպիտ

  Դու ինձ ասեցիր, որ ժպիտս
  Վանող է:
  Սովորեցի չժպտալ-
  Ես շատ անհաղորդ էի,
  Ու ինձ ձգողական դաշտ էր
  հարկավոր:

  Դու ինձ ասեցիր, որ ժպիտս
  Վանող է,
  Ու ես ժպիտս մի-մի կայծ դարձրած`
  Անթեղեցի աչքերիս խորքերում-
  Կյանքն անհնար է առանց ժպիտի:

понедельник, 3 марта 2014 г.

Անցումներում ու բակերում

  Կորած մի թերթ օրագրից...


 Անցումներում ու բակերում
  Շրջում է ոսկե քամին,
  Անցումներում ու բակերում,
  Որտեղ թափառում ենք մենք,
  Դու նկարում ես իմ աչքերը,
  Ու նրբորեն ձեռքս բռնում...

  Դու ամեն ինչի մասին ինձ պատմում ես,
  Իսկ գլխավորի մասին մոռանում:

пятница, 7 февраля 2014 г.

Կյանքի գարուն

  
  Երեկ ձնծաղիկ տեսա: Փետրվարյան չոր ու կտրող քամուց դողդողացող դեղին նրբությունը ինձ ստիպեց, որ հավատամ հրաշքին: Գարուն է գալիս: Նորից: Շուտով... Իմ գարունը:

  Ես երբեք չեմ մարսի անցած տարին: Դա այն եզակի տարիներից մեկն էր, երբ համարյա ոչինչ չանելով ես այնքան բան արեցի, որ անցյալի վրա խփվեց «վայելված» դրոշմը: Բայց վայելք կա, որ չի մարսվում:

пятница, 31 января 2014 г.

Խոսք հիշատակի

 
  Մենք զգում ենք քո կարիքը,
  Մեզ միշտ պետք են քեզ պես մարդիկ,
  Ավաղ, դաժան արհավիրքը
  Չի հարցնում ոչ մի կարծիք:

  Տերն ասում է. «Չպահեցիք,
  Դե ապրեցեք կորուստը մեծ,
  Ես կտանեմ նրան երկինք,
  Դուք էլ պահեք հուշը ձեր մեջ»: