Դու ինձ ասեցիր, որ ժպիտսՎանող է:
Սովորեցի չժպտալ-
Ես շատ անհաղորդ էի,
Ու ինձ ձգողական դաշտ էր
հարկավոր:
Դու ինձ ասեցիր, որ ժպիտս
Վանող է,
Ու ես ժպիտս մի-մի կայծ դարձրած`
Անթեղեցի աչքերիս խորքերում-
Կյանքն անհնար է առանց ժպիտի:
Ես նայում էի քո աչքերին ու երազում: Ինձ համար մի յուրահատուկ նուրբ ու գեղեցիկ արվեստ էր քո աչքերն ուսումնասիրելը: Աչքերիդ անխոս պրպտումների մեջ ես հետզհետե սկսեցի հասկանալ, որ կարող եմ հոգիս վերլուծել ու խմբագրել: Որ կարող եմ դառնալ ավելի լավը: Կարող եմ անցնել ինձ քեզանից բաժանող երազանքի բոլոր իրականացող փուլերն ու դառնալ ուրիշ մարդ: Դառնալ լիարժեք` լոկ քոնը լինելու համար: