
пятница, 29 марта 2013 г.
Փշուրների իմ ամբողջություն

пятница, 22 марта 2013 г.
Ռիթմիկ լռություն
-Ոչ մի,-անմեղ ժպիտով պատասխանում եմ ես` վայելելով զրուցակցիս ապշած ու թերահավատ հայացքը...
Ու էսպես` ամեն անգամ, երբ հարցնում են, թե ինչ երաժշտություն եմ սիրում... Հա' էլի, ոչ մի: Հարցնում եք` հնարավո՞ր է: Հաստատում եմ Կյանք չկա՞ առանց երգի: Իմ համար կյանք առանց գրքի' չկա: Վաղուց հրաժեշտ եմ տվել ստիպողաբար երգ լսելուն: Անբնական տեմպեր... Իսկական երաժշտությունը իմ մեջ է, դա ես եմ: Առանց ժանրերի տարբերակման, երաժշտական բոլոր օրենքները ոտնահարած իմ խենթ մեղեդիներով: Վերջին հաշվով` ինձ թվում է, որ յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է սեփական մեղեդին, կյանքի իր յուրահատուկ տեմպը, որը ոչ բառերով, ոչ էլ երաժշտական գործիքներով արտահայտել հնարավոր չէ: Կոմպոզիտորներն էլ ամեն անգամ իրենց գործերը կատարելիս ընկնում են տարերքի մեջ, փորձում հոգեկանը ներմուծել անբնականի մեջ, բացահայտել գաղտնիքը, կատարելագործված արտահայտել մեղեդիները հանրության առաջ: Կոնկրետ ես ոչ մի բան չեմ ստանում դրանց ղժժոց-բժժոց, դխկոց-շխկոց, կլկլոց-ծկլթոցներից... Անկատար է:
четверг, 21 марта 2013 г.
Գիշեր ու կյանք

воскресенье, 10 марта 2013 г.
Բարևներս... :) Վերջապես ես էլ որոշեցի բլոգ ունենալ... Բայց թե ինչ եմ մտադրվել անել էստեղ` դա արդեն չեմ որոշել, չգիտեմ... ճիշտն ասած, բլոգի մասին էնքան գաղափար ունեմ, ինչքան, ասենք, իսպաներենից` շատ քիչ ու անհաստատ գիտելիք :( Բայց թե, կզարգացնեմ: Մի խոսքով, վաղվանից սկսում եմ բլոգագիտությամբ զբաղվել, ու վաղվանից կսկսեմ որոշել, թե ինչի' որոշեցի բլոգ ունենալ: Կարծում եմ` պատասխանը կգտնեմ :) Հարգանքներս` վաղվա գրառմանը :D առայժմ
Подписаться на:
Сообщения (Atom)