
Իսկ հետո, երբ ուզեցել եմ շունչ տալ սարքովի գեղեցկությանը, շունչը, վերածվելով Ճշմարտություն կոչվող փոթորկալից մի քամու, փշրել է իմ գյուտը: Գյուտը, որի մասին միայն ես գիտեի: Բայց, վերջին հաշվով, փշրանքների մեջ էլ կա գեղեցկություն: Ու սիրել եմ շարունակ հավաքել փշուրները, որոշել նրանց տեղերն ու սոսնձել անորակ սոսինձով, շարունակ քանդվողը սոսնձել նորից ու կրկին: Սիրել եմ, որովհետև հավատացել եմ իմ ստեղծածի կատարելությանը, որովհետև ներքին մի ձայն միշտ սվսվացել է իմ ականջներում. "Դա` դու ես, բոլոր մասերը առանձին-առանձին վերցրած` դու ես: Վերականգնիր": Ու շարունակել եմ իմ աշխատանքը: Հավաքել եմ իմ փշուրները` ուրիշի դեմքով: Իմ մտքերն եմ վերականգնել:
Հիմա էլ, հերթական անգամ հավաքելով մի փշրված կերպար, փորձում եմ մի ճեղք թողնել, մի փշուր հեռացնել` ժպիտ ստեղծելու համար: Մոռացել էր ներշնչել անժպիտ կերպարը... Ու հիմա փորձում եմ կատարելագործել` մի մռայլ փշուր թող կորած մնա, ժպիտ լինի գոնե հորինվածքում: Գեղեցիկ լինի: Իսկ իմ հորինածները չեն կարող գեղեցիկ չլինել, նրանք կատարյալ են` ամենալավն ու ամենաբարին բոլոր եղած-չեղած կերպարների մեջ: Նրանք ուղղակի իրենց դեմքերը կրող մարդկանց երազանքներն են, որ անմահանում են իմ մտքում:
Հ.Գ. Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ սովորեցրին շարունակ փշրվող ու վերականգնվող կերպարների արվեստին տիրապետել: Նրանք ինձ սովորեցրին, որ մարդկանց ատելու փոխարեն կարելի է ուղղակի մոռանալ, ու նրանց դեմքով ստեղծել կատարյալ կերպարներ` գեղեցիկ բնակիչներ մի փոքրիկ աշխարհի համար...
հաճելի է, երբ ունես նե՛րնչողներ
ОтветитьУдалитьնայած դեպքում
УдалитьԱյսինքն՞
Удалитьդե ներշնչողի անձից ու ներշնչանքի տեսակից է կախված... ոչ միշտ է հաճելի
Удалитьհռետորական պատասխան՝ Բռավո՜
Удалить;)
Удалить