Blogger Templates

среда, 20 ноября 2013 г.

Երբ կողքիս ես...

  Լուսանցքից մի քայլ այն կողմ...

  
  Առանց քեզ ապրել չեմ կարող ու չեմ ուզում:
  Լճացել է կարոտն իմ հոգում:
  Երանի տեսնեմ ժպիտդ գերող, քեզ տեսնեմ երջանիկ ոչ միայն երազում:
  Սրտումս է գրված անունդ, աչքերիս մեջ սերն է փայլում:
  Սիրելիս, եթե նույնիսկ ընկճված ես կամ էլ տրամադրություն չունես, նայիր աչքերիս ու կհասկանաս, որ այդ ամենն անցողիկ է, մնայուն է միայն սերը:

  Երբ դու կողքիս ես, ես կարծես մի տիեզերք լինեմ, բորոր աստղերից ամենամեծը, որ երբևէ վառվել է երկնի անհունում: 
  Երբ կողքիս ես, մի անեզր օվկիանոս, մի անծայրածիր հորիզոն եմ հեռու-հեռվում: 
  Երբ կողքիս ես, այնքան մեծ եմ, որ թվում է աշխարհն իմն է, իսկ ես` աշխարհինը: 

  Երբ ինձ հետ ես ու ես զգում եմ քո ներկայությունը, դառնում եմ այն մեկ հատիկ մեծ վարդը, որի թերթերը երբևէ դողացել են քամու տաք համբույրից: 
  Երբ դու կողքիս ես, ներկան երազ է ու հեքիաթ, իսկ ապագան` պայծառ ու լուսավոր մի աշխարհ:
  Երբ ինձ հետ ես, քայլում եմ ամենաբարձր լեռների ու անդունդների վրայով:

  Այս ամենի հետ չգիտեմ որտեղ է այն սահմանը, որ հատվելու է իմ այս խենթություններին զուգահեռ:

  Բայց... Երբ չկաս, նմանվում եմ մի չորացած ու տերևազուրկ ծառի, որը միայնակ  կանգնած է անապատում, տենչալով մի, գեթ մի կաթիլ ջուր կամ զովություն...

Комментариев нет:

Отправить комментарий