Blogger Templates

пятница, 29 августа 2014 г.

Անժպիտ

  Դու ինձ ասեցիր, որ ժպիտս
  Վանող է:
  Սովորեցի չժպտալ-
  Ես շատ անհաղորդ էի,
  Ու ինձ ձգողական դաշտ էր
  հարկավոր:

  Դու ինձ ասեցիր, որ ժպիտս
  Վանող է,
  Ու ես ժպիտս մի-մի կայծ դարձրած`
  Անթեղեցի աչքերիս խորքերում-
  Կյանքն անհնար է առանց ժպիտի:


  Հետո, երբ մեկ էլ ասեցիր,
  Որ անհաղորդ մարդիկ շատ են տարօրինակ,
  Ու չքվեցիր հանկարծ,
  Չքվեցիր այնտեղ,
  Ուր ես երբեք չեմ լինի,
  Ես հասկացա,
  Որ ոչ թե ես էի վանող,
  Այլ դու էիր ինձնից ավելի անհաղորդ:

  Արտահայտվելու ուրիշ ձև չունեիր.
  Դու ընդամենը
  Ժպիտ խեղդելու ցանկությամբ տառապող
  Մի պատառոտված հոգի էիր:

  Միայն ափսոս,
  Որ մոռացար գնալուցդ առաջ
  Վերցրածդ տեղը դնել...

Комментариев нет:

Отправить комментарий