Blogger Templates

вторник, 30 июля 2013 г.

Ներշնչանք

 Կիսահեղինակային

 Երբ ոտքերը ամպոտ մի աղջնակ կյանքում ունենում է շարունակ երազած մի պահի անհաջող կադր, մնացած ցանկացած շարունակություն դառնում է զազրելի, մինչև որ կյանքը նրան մատուցում է երազանքի իսկական իրականացումը: Բայց արդեն դժվար է լինում. հավատ չկա...



 
Նա...

  Նա գիտեր, որ գեղեցիկ չէր, բայց խելացի էր: Գիտեր ինչպես գրավել աղջիկներին իր հետաքրքիր մտքերով, գրքերից վերցրած քաղվածքներով ու ձայնով: Գիտեր, որ  գեղեցիկ կազմվածք ունի, ու որ աչքերի ժպիտը ծածկում են դեմքի ընդհանուր տգեղությունը: Նա գիտեր գրավել... Ու ամեն ինչ անել հօգուտ իրեն: Նա  համարձակություն ուներ, անպատժելիությունից ծնված համարձակույթուն ու աղջիկներ, աղջիկներ, աղջիկներ... Խաղում էր: Ու եթե հանկարծ հմայումների իր ճանապարհին մեկը անտարբեր լիներ... Պայքարում էր մինչև վերջ, մինչև լիարժեք սիրահարվածության ու սիրո հասնելը, ու` վերջ: Հետո՞ ինչ, որ ամուսնացած էր: Նա գիտեր հեռանալ...


  Ես...

  Երբ բարձր դասարաններում դպրոցի բակում ինչ-որ տղաներ էին հավաքված լինում, ու դասամիջոցներին դասընկերուհիներս ակնարկներով կչկչում էին իրար հետ, ես սիրում էի հերթական գիրքը հանել ու այդ հինգ րոպեն տրամադրել իմ սիրելի հերոսներին: Ինձ հետաքրքիր չէր նաև սիրուն տղա գժվացնելու խաղերին մասնակցելը: Ես ինչ-որ սիրունի չէի զանգում ու խոսափողից չէի փչում: Չէ, դրանով չեն սրբանում, ուղղակի հենց միայն սինյոր դը Բյուսիին ու դ'Արտանյանին սիրահարվելը ինձ լիուլի բավականացնում էր: Հետո, առաջին-երկրորդ կուրսում, երբ ընկերուհիներս տրտնջում ու լալիս էին ընկերների հետ կռվելու, բաժանվելու պատճառով, լռում էի. ասելու բաներ չկային: Դրանից հետո իմ կյանքում հայտնվեց ինտերնետը, հետո արդեն շատ սպասելի` նա...


  Մենք...

  Սարոյանի խոսքերի տակ գրած նրա մեկնաբանությունն ու մեր փոքրիկ բանավեճը կարճ ժամանակում ստիպեց, որ ես հարգեմ նրան: Ու թողեցի ամեն ինչ, ամենաշատն ուզեցի, որ մեր խոսակցությունները ունենան շարունակություն: Ժամանակ անցավ, ես նրան իմ կողքին տեսնելուց բացի ուրիշ ոչինչ չուզեցի: Կյանքը թույլատրեց: Ես տվեցի նրան այն ամենը, ինչ կարող էի, նա` ինչ ուզում էր: Չփոշմանեցի... Չնայած, ճանաչեցի իրականը: Ու կարևոր չէ, թե ինչու կամ ինչպես, վերջը եկավ: Կյանքում առաջին անգամ ես սառեցի... Աշխարհից:

 
  Վերջ

  Բաներ կան, որ երբեք չեն ջնջվում ոչ կյանքիցդ, ոչ էլ հիշողությանդ էջերից: Ու ամենաշատը ուզում ես դրանք մոռանալ...

  Վարքիդ պատասխանը քո մեջ է:


Комментариев нет:

Отправить комментарий