Blogger Templates

вторник, 28 мая 2013 г.

Բան չմնաց...

  -Ես ե՞րբ պիտի խելքի գամ:
  -Բան չմնաց... Գնա:
  -Լավ էլի'... Միշտ նույնն ես խոստանում, բայց ամեն անգամ` նույն արդյունքը: Ժամանակը ափսոսա գոնե, էլ ո՞նց ասեմ. "բան չմնաց"...
  -Չէ~, դու դիմացի, բան չմնաց...
  -Հա, էլի'... Սպասենք:
  Ու համբերությունս սեղմելով հոգուս խտություններում` սպասում եմ:
  Մեկ, երկու, երեք... Տասը... Տասնութ... Քսանմեկ...
  -Հը՞, նու՞յնը:
  -Նույնը...
  -Է'հ...

  Երեսուն... Երեսունչորս...
  -Չեմ դիմանում...
  -Բայց դու խոստացար, չէ՞...
  ...Երեսունութ... Քառասուն...
  -Չեմ դիմանում: Միշտ նույնը, նույնը: Հետ կանգնել է պետք, գրոհի ճանապարհը նույնն է մատուցում: Հոգնել եմ:
  -Հոգնե՞լ ես: Չի կարելի, լսու՞մ ես, չի կարելի: Ճանապարհը վերջ ունի, երբ վերջին հասնես, կզգաս, թե ինչերի ես հասել: Նահանջի պտուղները հաճելի են, բայց անցողիկ: Չի' կարելի: Համբերի':
  -Է'հ...
  Կծկվում եմ իմ առաջ, ու` տոտիկ-տոտիկ` մեկ, երկու... Չորս... Յոթ...
  -Արագ,-բղավում է,-բան չմնաց:
  -Չմնա~ց, հա',-գազազում եմ,-քսան... Քսանվեց...
  -Բան չմնաց, դու գնա... Գնա:

---

  Մինչև ու՞ր կտանի այս վազքը: Ու՞ր կհասցնի Կյանքը: Կանոններով` առաջ, առաջ,  հետ, առաջ, առաջ, առաջ, հետ, առաջ... Միշտ նույն կանոններով:
  Ե՞րբ եմ ես խելքի գալու: Հոգնել եմ: Միշտ նույնը: Գրոհ այնտեղ, որտեղ հաղթանակ եմ տեսնում, ու չի երևում: Չի~ երևում, գրողը տանի': Ձեռքս մեկնեմ` կբռնեմ, բայց նույն ակնթարթին անհետանում է: Մինչև ե՞րբ:
  Ախ, այդ անիծյալ  համառությունը, հաղթանակի տենչը: Այդ անիծյալ վազքը, որտեղ ամեն ինչ խամրում է, բացի հաղթանակի ձգող փայլից: Այդ անիծյալ ինքնավստահությունը...
  Միշտ առաջ, առաջ, առաջ, մի քայլ պարտություն, ու նորից առաջ, առաջ... Եթե չլիներ այդ համոզմունքը, հասնելու հաստատուն համոզմունքը, ես  կկանգնեի վերջապես: Կարգելակեի:
  Բայց համոզված եմ: Ավելին, քան համոզված եմ: Հաստատ կհասնեմ, ձեռքս պարզում եմ... Ա'յ, այ... Բռնեցի... Բայց... թռավ... Հե'տ:
  -Ուֆ, ես ե՞րբ եմ խելքի գալու...
  -Բան չմնաց:
  -Էլի՞...
  -Դու գնա, գնա... Հասնում ես, բան չմնաց...
  -Է'հ...
  Առաջ, առաջ... Ութ, տասներկու, տասնինը... Հասնում եմ... Առաջ...
  -Է'հ...
  -Բան չմնաց...
  Առա'ջ...

11 комментариев:

  1. Չես վերջացնում զարմացնելը խորհրդավոր աղջիկ...

    ОтветитьУдалить
  2. միթե մոռացել էիր՞, թե չէիր սպասում՞

    ОтветитьУдалить
    Ответы
    1. մոռանալը` չէ.. ) իսկ կարող ա` ծանո՞թ ենք

      Удалить
    2. Դե հաստատ ծանոթ ենք, նաև անծանոթ ։Ճ

      Удалить
    3. հա, մի տեսակ ծանոթ-անծանոթ ձեռագիր էր, զգացի~... բայց ավելի կոնկրե՞տ :Ճ

      Удалить
  3. Ответы
    1. բռավո', իմ ՄՇՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՂ... :) ապրես )))))))

      Удалить