Blogger Templates

суббота, 11 мая 2013 г.

Տանիքների վրայով...


Տանիքների վրայով հոսում է ժամանակը,
Տանիքների վրայով ծորում է ժամանակը...
Կրակի վրա եմ մարդկանց տարածքում,
Այրվում եմ, վառվում...
Հրշեջների մուտքը ժամանակին է,
Բայց սրտին չես օգնի` այն կամաց այրվում է...

Ինչի է նման այս ամենը...



Իսկ ժամանակը հոսում է, ժամանակը`
Տանիքների վրայով, տանիքների...
Իմ սրտի մոխիրներում, իմ սրտի...
Ով ինձ կհասկանա, ով կօգնի.
Ով էր իմ փոխարեն որոշել,
Իմ ճակատագրով խաղացել...

Կանցնի ժամանակը, մեր ժամանակը,
Տանիքների վրայով, տանիքների...
Ինչ-որ մեկը կլինի քո փոխարեն,
Ինչ-որ մեկը կլցնի իմ բաժակի մեջ չխմած մի օր,
Քաղցր մի օր...
Բայց սրտին չի օգնի` նա արդեն այրվել է...

Ժամանակը հոսում է, ժամանակը,
Ժամանակը թռչում է, ժամանակը,
Տանիքների վրայով թռչում է ժամանակը,
Ժամանակը... Անտեսանելի թռչունի պես...

Комментариев нет:

Отправить комментарий