Blogger Templates

понедельник, 3 марта 2014 г.

Անցումներում ու բակերում

  Կորած մի թերթ օրագրից...


 Անցումներում ու բակերում
  Շրջում է ոսկե քամին,
  Անցումներում ու բակերում,
  Որտեղ թափառում ենք մենք,
  Դու նկարում ես իմ աչքերը,
  Ու նրբորեն ձեռքս բռնում...

  Դու ամեն ինչի մասին ինձ պատմում ես,
  Իսկ գլխավորի մասին մոռանում:


  Լռություն է տիրում հիմա իմ սրտում,
  Իսկ բաժակիս մեջ` չխմած օր,
  Երբ մենք դադարենք իրար տեսնել,
  Կանհետանա գարունը ընդմիշտ:
  Եվ ոչ հարազատ ինչ-որ մեկը
  Բաժակիս մեջ կգցի նոր կյանք,
  Երբ մենք սովորենք իրար մոռանալ,
  Ոչ-ոք մեղավոր չի լինի...

  Բայց առայժմ գարունը սկսվում է...

  Եվ անձայն, ինչպես կիսաքուն,
  Ես լուծվում եմ քո գույների մեջ:
  Իմ սրտի գույների մեջ...

  Սպիտակ մշուշ, լույս թախիծ`
  Ստվերներ քո ուսերի վրա,
  Ալ սեր, մուգ աչքեր`
  Երկու ճանապարհ դեպի երկինք:
  Սպիտակ արևածագ, սև խաբեություն,
  Եվ քնած տներ,
  Մեռնող օր, մոխրագույն ծառեր,
  Եվ օր, երբ սկսվեց ձմեռ...

  Շատ ափսոս է ամեն ինչ մոռանալ...

  Բայց առայժմ ձմեռը անցնում է:

  Անցումներում ու բակերում
  Շրջում է ոսկե քամին,
  Անցումներում ու բակերում`
  Որտեղ թափարում ենք մենք,
  Ես վերցնում եմ իմ նկարները
  Ու նրբորեն ձեռքդ սեղմում,
  Դու նորից ամեն ինչ պատմեցիր,
  Իսկ գլխավորի մասին մոռացար...

  Անցումներում ու բակերում
  Առայժմ գարունը սկսվում է:

Комментариев нет:

Отправить комментарий