Blogger Templates

четверг, 21 марта 2013 г.

Գիշեր ու կյանք


  Նորից գիշեր... Ինչքան ժամանակ է` իմ գիշերները ուշանում էին, կամ ես նրանց շուտ չէի ընդունում` չգիտեմ: Իսկ հիմա ես ուղղակի ինքս եմ ստեղծում իմ գիշերները: Ապրելու համար: Ամենաիսկական կյանքը գիշերն է լինում, երբ մարդ մնում է իր մտքերի, երազանքների, հուշերի հետ, երբ հերթական գիրքը կարդալ-վերջացնելուց հետո սկսում է ինքն իր մեջ քննարկել կարդացածը, իրեն պատկերացնել գրքի յուրաքանչյուր հերոսի փոխարեն...
Ճիշտ է, նման "կյանքից" շատ դեպքերում օգուտ չկա (շոշափելի), բայց հետո երազը աննկատելի տեղափոխվում է իրականություն, աննկատելի դառնում նպատակ, Կյանք... Գիշերը ամեն ինչի տեր ու տնօրենը դու ես, դու ես ստեղծում ու սպանում, հորինում ու կենդանացնում... Գիշերը, երբ Կյանք չկա, երբ դու ես միակ արթուն շունչը... Մի խոսքով, մի յուրօրինակ հմայք կա գիշերվա մթից ծնված լույսի մեջ, լռությունից բխած քո հոգու երգի մեջ, որը ստիպում է անվե~րջ մտածել ու երազել, երազել ու ապրել... Ապրել այնպես, ինչպես դու ես ցանկանում:

  Ու նորից գիշեր... Նորից լռության ճիչ: Ու սկսվեց կյանքը: Երազանք, ծրագիր, նպատակ...  Ապրեք գիշերը, վայելեք, այն միայն քնելու համար չի ստեղծված: Գիշերը` դա երազանքների ծնունդն է, որոնցից կախված է քո ապագա Կյանքի ընթացքը:

Комментариев нет:

Отправить комментарий