Blogger Templates

пятница, 22 марта 2013 г.

Ռիթմիկ լռություն



-Ոչ մի,-անմեղ ժպիտով պատասխանում եմ ես` վայելելով զրուցակցիս ապշած ու թերահավատ հայացքը...

Ու էսպես` ամեն անգամ, երբ հարցնում են, թե ինչ երաժշտություն եմ սիրում... Հա' էլի, ոչ մի: Հարցնում եք` հնարավո՞ր է: Հաստատում եմ Կյանք չկա՞ առանց երգի: Իմ համար կյանք առանց գրքի' չկա: Վաղուց հրաժեշտ եմ տվել ստիպողաբար երգ լսելուն: Անբնական տեմպեր... Իսկական երաժշտությունը իմ մեջ է, դա ես եմ: Առանց ժանրերի տարբերակման, երաժշտական բոլոր օրենքները ոտնահարած իմ խենթ մեղեդիներով: Վերջին հաշվով` ինձ թվում է, որ յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է սեփական մեղեդին, կյանքի իր յուրահատուկ տեմպը, որը ոչ բառերով, ոչ էլ երաժշտական գործիքներով արտահայտել հնարավոր չէ: Կոմպոզիտորներն էլ ամեն անգամ իրենց գործերը կատարելիս ընկնում են տարերքի մեջ, փորձում հոգեկանը ներմուծել անբնականի մեջ, բացահայտել գաղտնիքը, կատարելագործված արտահայտել մեղեդիները հանրության առաջ: Կոնկրետ ես ոչ մի բան չեմ ստանում դրանց ղժժոց-բժժոց, դխկոց-շխկոց, կլկլոց-ծկլթոցներից... Անկատար է:
Իսկ այ, թեկուզ քամու ձայնը: Սվսվոց, ճռճռոց, սուլոց, ու սկսվում է խենթացնող, խելացնոր մի վալս` հանձնվիր քեզ ու վայելիր քո մեղեդին: Այ, դա իսկակսն Երաժշտություն է: Ափսոս, շատերի համար` անհասանելի: Հետո էլ հարցնում են. բա հնարավո՞ր է առանց երաժշտության: Դե ինչ ասեմ, իհարկե, հնարավոր է: Երաժշտությունը պահ է, որ պիտի ապրես, զգաս, ներշնչվես, իսկ մյուս` դխկոց-շխկոցները` Երաժշտության ցածրորակ տարբերակներ: Վերջին հաշվով, ես երջանիկ եմ, որ... չեմ սիրում երաժշտություն... Դե ինչ արած, պատահում է, ես սովորել եմ ուսումնասիրել ձեր աչքերի պայթող զարմանքը: Հուսով եմ` սա կարդալուց հետո, մյուս անգամ երաժշտություն "չսիրող" մարդու հանդիպելիս պակաս զարմանքով կարտահայտվեք... Նրանցից շատերի հոգում է ծնունդ առնում երբևէ հնչած ամենագեղեցիկ երաժշտության կատարյալ տարբերակը... :)))

Комментариев нет:

Отправить комментарий