Blogger Templates

четверг, 11 апреля 2013 г.

Երազների հավերժություն

  Մարդկային ոչ մի զգացմունք հավերժ չէ: Գալիս է մի պահ` ուրախանում ես, մի պահ` տխրում, մի պահ` նախանձում, խանդում, ջղայինանում... Ու մի պահ է գալիս, երբ այդ ամենը դառնում է հիշողություն. մարդկային բոլոր զգացմունքները հավաքվում են հիշողության շրջանակներում ու անմահանում:
  Երազն էլ է դառնում հիշողություն: Երազը, որ դու ես: Մարդու երազները իրեն են բնութագրում, կազմում նրա բնավորության ու հոգեկանի հիմքը: Բայց, վերջին հաշվով, երազն էլ է դառնում հիշողություն: Դառնում է հիշողություն, երբ առաջին անգամ մանկապարտեզից տուն ես գալիս` էլ երբեք չգնալու համար, երբ դպրոց ես գնում-դպրոցը ավարտում, ընդունվում համալսարան, սիրահարվում... Երբ տեսնում ես մանկության ընկերուհուն` իր փոքրիկի ձեռքը բռնած, կամ երբ պարում ես սիրելի քրոջ, եղբոր հարսանիքին: Այդ բոլոր պահերին մեռնում են երազները, մեռնում ու դառնում հավերժ:
Անհնար է դառնում արդեն նույն երազներով ապրելը, բայց հիշում ես շարունակ, հիշում ժպիտով ու սիրով, հիշու~մ, հիշում... Մարդը` ինքը երազ է` ի
ր ապրած ու չապրած կյանքով, իր երազներով ու իրականությամբ: Ու երազ էլ հիշվում է շատերի համար: Երազների թագավորություն: Երազների իրականություն... Երազեք, պահպանեք ձեր երազանքները: Երազը կյանք է: 

Комментариев нет:

Отправить комментарий