Blogger Templates

воскресенье, 7 апреля 2013 г.

Մի օր կգամ...

  Ես կգամ մի օր: Երբ հիշողությանդ բոլոր ծալքերում խավար կլինի, երբ ոչ մի ձևով չես կարողանա վերականգնել իմ հուշը, ես կգամ քեզ մոտ: Ու կփորձեմ հիշեցնել, թե ով էի քեզ համար: Կամ` ով ես դու ինձ համար... Մի օր ես կգամ, ու կգտնեմ քեզ դժբախտ, ինչպես թողել էի, կամ երջանիկ, ինչպես տենչում էի, որ լինես: Կգամ, ու կնայեմ աչքերիդ.
  -Հիշու՞մ ես ինձ:
  Եվ քեզ կնետեմ անթիվ-անհամարների մեջ ինձ փնտրելու մշուշի գիրկը:

  Մի օր ես կգամ, երբ դու, քեզ այդքան հպարտացնող քո տաղանդից հոգնած, վայր դրած կլինես զենքերդ, կգամ, ու կստիպեմ քեզ երկու քայլ մոտենալ իմ հոգուն: Կստիպեմ քեզ հերձել իմ հոգին:

 
Մի օր կգամ, ու հետ կպահանջեմ քեզանից այն ամենը, ինչ ինձանից էր մնացել մոտդ: Ու բարեհոգի քմծիծաղս խրելով սիրտդ, կընդունեմ այն փաստը, որ քո մոտ ոչինչ չկա, որ դու ոչ մի բան ունենալու ու պահպանելու կարողություն չունես:

  Մի օր կգամ, երբ ավարտած քո բոլոր խաղերը, սպասելիս կլինես կյանքի հերթական խաղին: Կգամ, ու կհասկանաս, որ դու արդեն իմ խաղն ես, առաջին ու ամենամեծ խաղը:

  Կգամ, ու ինչ էլ լինի, կստիպեմ հիշել ինձ, ինձ հետ էլ` քեզ: Ու դու վերջապես կհասկանաս, որ շատ խոսքեր, մարդկանց սպանելուց հետո, կենդանացնում ու հզորացնում են: Գուցե դրանով քեզ հնարավորություն կտամ ավելի կշռադատված  "սպանել" մարդկանց, բայց դա արդեն կարևոր չէ, կարևորը` կհասկանաս...

  Եվ մի վերջին անգամ խրվելով աչքերիդ անհատակության մեջ, կհեռանամ արագ, որպեսզի զսպեմ արդեն եռացող կարոտս...

Комментариев нет:

Отправить комментарий